ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը
copy image url

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը

Ներքին 3 տարի առաջ - 14:20 06-11-2021

ԵՊՀ-ից տեղկացնում են, որ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: