Կառավարությունը թույլտվություն է տվել  ՊԵԿ-ին ավանդային հաշիվ բացել
copy image url

Կառավարությունը թույլտվություն է տվել ՊԵԿ-ին ավանդային հաշիվ բացել

Ներքին 3 տարի առաջ - 12:10 04-11-2021

Կառավարությունը թույլատրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեին իր անվամբ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել ՀՀ դրամով ավանդային հաշիվ։ Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

ՊԵԿ-ն այս հաշվից ելքերը կարող է իրականացնել էլեկտրոնային եղանակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նպատակն է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման ժամանակ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձապետական միասնական (արդեն բացված) հաշվից վճարումները կանոնակարգելը: