Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շատ բարդ է, հիվանդների նման թվեր երբեք չեն եղել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին, պաշտպանական թեմաներով խորհրդակցության ժամանակ։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդես է եկել զեկույցով այն մասին, թե ինչպես է ընթանում COVID-19-ի կանխարգելման գործընթացը զինված ուժերում։
Այնուհետև նախագահը նշել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը չափազանց կարևոր է բոլոր քաղաքացիների համար, իսկ զինված ուժերի համար «կարևոր է կրկնակի, եռակի»։ «Որովհետև պետք է երաշխավորել, որ զինծառայողները լինեն շարքերում, լինեն առողջ։ Սրանից է կախված զինված ուժերի մարտական պատրաստականությունը։ Ուստի ես ձեզ խնդրում եմ շարունակել այս աշխատանքը»,- ասել է նախագահը։
Վլադիմիր Պուտինը ՊՆ-ին հանձնարարել է նաև աջակցել քաղաքացիական բժշկական ծառայությանը համավարակի դեմ պայքարում։