Ռուսաստանում իրավիճակը լարված է՝ կապված COVID-19-ի տարածման հետ. Միշուստին
copy image url

Ռուսաստանում իրավիճակը լարված է՝ կապված COVID-19-ի տարածման հետ. Միշուստին

Արտաքին 3 տարի առաջ - 17:53 30-09-2021

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ երկրում նկատվում է լարված իրավիճակ՝ կապված COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ:

Երկու շաբաթվա ընթացքում հիվանդանոցներում կորոնավիրուսով պացիենտների թիվն ավելացել է ավելի քան մեկ քառորդով, ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով կառավարությանն առընթեր COVID-19-ի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստին:

Միշուստինը հավելել է, որ կառավարությունը ավելի քան 5 միլիարդ ռուբլի կհատկացնի կորոնավիրուսով պացիենտներին անվճար դեղամիջոցներով ապահովելու համար:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի