«Սոգնդալի» կիսապաշտպան Էմիլ Պալսոնը հանդիպման ժամանակ սրտի կաթված է ստացել
copy image url

«Սոգնդալի» կիսապաշտպան Էմիլ Պալսոնը հանդիպման ժամանակ սրտի կաթված է ստացել

Սպորտ 3 տարի առաջ - 14:39 02-11-2021

Միջադեպը տեղի է ունեցել Նորվեգիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնի «Սոգնդալ» և «Ստյերդալս-Բլինկ» թիմերի հանդիպման 12-րդ րոպեին։

28-ամյա իսլանդացի ֆուտբոլիստը խաղադաշտում ընկել է սրտի կանգի պատճառով։ Բարեբախտաբար, բժիշկները կարողացել են նրան առաջին բուժօգնություն ցույց տալ, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես հայտնում է TV2.no-ն, կիսապաշտպանը գիտակցությունը կորցրած չի եղել, երբ հոսպիտալացվել է։ Հանդիպումը հետաձգվել է և կկայանա ավելի ուշ։