Խոշոր վթար Երևանում
copy image url

Խոշոր վթար Երևանում

Ներքին 3 տարի առաջ - 13:13 02-11-2021

Shamshyan.com-ը գրում է․ Նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արթուր Մելքոնյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարին, իսկ հետո հայտնվել է ձորում, որտեղ կրկին մեքենան բախվել է նախ հողաթմբին, հետո՝ երկաթե ճաղավանդակին։

Վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր սպասում են, որպեսզի վթարի հարևանությամբ անցնող բարձրավոլտ էլեկտրաէներգիան ժամանակավորապես դադարեցնեն, որպեսզի հնարավոր լինի անվտանգ ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի։

Ամենից շատ դիտված