ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել է մեկ արտահայտությամբ ազդել Եվրոպայում գազի գների անկման վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ գերմանական Welt պարբերականին հղումով։
Հրապարակման հեղինակը նշել է, որ ԵՄ-ում գազի պահեստարանների լիցքավորման մեկնարկի մասին Պուտինի խոսքերից հետո Նիդեռլանդներում բնական գազի ֆյուչերսների գները նվազել են 15 տոկոսով։
«Դա (Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը) ցույց տվեց, որ Ռուսաստանն անկասկած գերիշխում է շուկայում։ «...» Դեռ պարզ չէ, թե որքան լրացուցիչ գազ է մատակարարելու ռուսական ընկերությունը, կամ խոսքն արդեն իսկ խոստացված մատակարարումների ծավալների մասին է։ Սակայն շուկաներն անմիջապես արձագանքեցին»,- ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականը նշում է, որ «գրեթե պատահաբար արված Պուտինի այս դիտողությունը գազի եվրոպական շուկային հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տվեց»։