«Պատվաստումների օր Գյումրիում»․ միջոցառման առաջին 30 րոպեի ընթացքում պատվաստվել է 34 քաղաքացի
copy image url

«Պատվաստումների օր Գյումրիում»․ միջոցառման առաջին 30 րոպեի ընթացքում պատվաստվել է 34 քաղաքացի

Ներքին 3 տարի առաջ - 14:54 31-10-2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը օրեր առաջ հայտնել էր, որ այսօր Գյումրիում պատվաստումների օր է:

Այսօր, ժամը 11:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի է ունենում «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառման առաջին 30 րոպեի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրված են 129-ը։

Ձեզ գուցե հետաքրքրի