Մադոննան նոր ֆոտոշարքում վերստեղծել է Մերիլին Մոնրոյի ինքնասպանության տեսարանը
copy image url

Մադոննան նոր ֆոտոշարքում վերստեղծել է Մերիլին Մոնրոյի ինքնասպանության տեսարանը

Արտաքին 3 տարի առաջ - 16:48 30-10-2021

Երգչուհի Մադոննան մասնակցել է ֆոտոսեսիայի՝ նվիրված ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի ինքնասպանությանը։ Ոչ միանշանակ և սադրիչ լուսանկարները որոշ օգտատերերի դժգոհությունն են հարուցել, հայտնում է Page Six տաբլոիդը:

Քննադատները համարում են, որ 63-ամյա երգչուհու նկարահանումը տեղին չէր և կոպիտ էր:

«Ինչ-որ հիվանդագին և սարսափելի պատճառով Մադոննան որոշել է վերստեղծել Մերիլին Մոնրոյի մահվան մահիճը»,- նկատել է մեկնաբանողներից մեկը:

Մոնրոյի դերում Մադոննայի մասնակցությամբ ֆոտոսեսիան ոգեշնչվել է «Նիագարա» ֆիլմի աստղի կերպարով։

Մադոննան նկարահանվել է «V Magazine» նորաձևության ամսագրի համար ֆոտոսեսիայում՝ զարդարելով պարբերականի շապիկը։ Կադրերից մեկում երգչուհին երեսնիվայր պառկած էր ներքնակին՝ մերկ հետույքով։

Երկրպագուները ենթադրում են, որ Մադոննայի լուսանկարները լույս են «սփռում» Մոնրոյի՝ 1962 թվականի գերդոզավորման վրա:

Գրեթե 60 տարի առաջ Մոնրոյին մահացած էին գտել իր տանը։ Մահը վրա էր հասել բարբիտուրատների գերդոզավորման հետևանքով։ Մահվան պահին Մոնրոն 36 տարեկան էր։

Ամենից շատ դիտված