Ադրբեջանում սկսել են ինտենսիվ ուսումնասիրել հայերեն
copy image url

Ադրբեջանում սկսել են ինտենսիվ ուսումնասիրել հայերեն

Արտաքին 3 տարի առաջ - 20:50 29-10-2021

Ադրբեջանի Լեզուների համալսարանում հայոց լեզվի դասընթացներ են բացվել։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Լեզուների համալսարանի կովկասագիտության ամբիոնի ուսուցիչ Հուսեյն Ասկերովի խոսքով՝ դասընթացների ուսանողներն առավել հաճախ Պետական ​​անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ են, սահմանապահներ և լրագրողներ։
«Մենք նախատեսում ենք ապագայում համալսարանում բացել հայոց լեզվի ավելի խորացված՝ խոսակցական հայերենի դասընթացներ»,- ասել է նա։
Ադրբեջանում հայոց լեզվի դասագրքերի բացակայության պատճառով նա ստիպված է եղել ինքնուրույն գրել դրանք։
Ասկերովը մանկուց վարժ տիրապետում է հայերենին, քանի որ ծնվել և մեծացել է Հայաստանում։ Դպրոցում սովորել է քերականություն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում