ԵՄ երկրների ղեկավարները հանձնարարել են ուսումնասիրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը
copy image url

ԵՄ երկրների ղեկավարները հանձնարարել են ուսումնասիրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը

Արտաքին 3 տարի առաջ - 12:22 25-06-2021

Եվրամիության 27 երկրների ղեկավարները հանձնարարել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին պատրաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տարբերակներ, այդ թվում՝ տնտեսական: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած հայտարարությանը:

Միաժամանակ, դաշինքի երկրների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ուսումնասիրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Մոսկվայի հետ երկխոսության ձևաչափերը:

Փաստաթղթում չի հիշատակվում Բորելի մշակած՝ ԵՄ-Ռուսաստան հետագա հարաբերությունների վերաբերյալ ռազմավարությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Բորելը նկարագրել է Ռուսաստանի նկատմամբ նոր ռազմավարությունը, որը հիմնված է լինելու երեք հիմնական սկզբունքների վրա՝ ետ մղել, զսպել և փոխազդել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այս ռազմավարությունն անվանել է «միջնադարյան»: