Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորի շենքերից մեկում. լոգարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջկա դի. SHAMSHYAN.com
copy image url

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորի շենքերից մեկում. լոգարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջկա դի. SHAMSHYAN.com

Ներքին 3 տարի առաջ - 21:20 28-10-2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախնական տեղեկություններով՝ մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:

Ամենից շատ դիտված