Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից (տեսանյութ)

Ներքին 3 տարի առաջ - 16:17 28-10-2021

Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թակարդ տեսախցիկները նոր կադրեր են ֆիքսել Նովա հովազից Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում։

Հովազի վերադարձը CWR վկայում է Ապաստարանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին գիշատիչ հովազի համար և վերջինս մշտական բնակություն է հաստատել այնտեղ։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։

Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։

Հիշեցնենք, որ Նովա անունով հովազն առաջին անգամ նկարահանվել է CWR տարածքում դեռևս 2020թ․-ի աշնանը։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գործունեության շարունակման մեջ անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունը, որոնք են «World Land Trust», «Վիվա-ՄՏՍ», «ARTIS Amsterdam Royal Zoo», «IUCN NL» կազմակերպությունները։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում