«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներողություն է խնդրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից
copy image url

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներողություն է խնդրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից

Ներքին 3 տարի առաջ - 14:10 28-10-2021

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ որևէ խնդիր կամ դժվարություն չունի կնոջից ներողություն խնդրելու:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներողություն է խնդրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից երեկվա հայտարարության համար։

Նշենք, որ երեկ Վարդևանյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցն այն է, որ դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ «Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլև լկտի վարքագիծ է պաշտոնի նկատմամբ»,–ասել էր Վարդևանյանը։

Այսօր լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը պահանջել էր, որպեսզի Արամ Վարդևանյանը իրենից ներողություն խնդրի։

Ամենից շատ դիտված