Գյումրիում հայտարարվում է պատվաստումների օր
copy image url

Գյումրիում հայտարարվում է պատվաստումների օր

Ներքին 3 տարի առաջ - 11:35 27-10-2021

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրու բժշկական կենտրոն հետ համագործակցությամբ, համավարակով պայմանավորված, հոկտեմբերի 31-ին Գյումրիում հայտարարվում է պատվաստումների օր:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Ավելի վաղ պատվաստումների օր անցկացվել էր Երևանում: Միջոցառման ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր 810 քաղաքացի:

Ամենից շատ դիտված