2-3 ամսից կսկսվի երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը. Հայկ Մարության
copy image url

2-3 ամսից կսկսվի երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը. Հայկ Մարության

Ներքին 3 տարի առաջ - 13:55 26-10-2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց, որ 2-3 ամսից կսկսվի տրանսպորտում երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը։

Նրա խոսքով` այս շաբաթ էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման մրցույթ կհայտարարվի:

«Դա նույնիսկ ավելի լավ կլինի, քան որոշ եվրոպական քաղաքներում, քանի որ կլինի ամենաժամանակակից համակարգը: Ժամանակավոր կգործեն և՛ կանխիկ վճարման համակարգը, և՛ էլեկտրոնային համակարգը, իսկ որոշ ժամանակ անց մենք ամբողջությամբ կանցնենք էլեկտրոնային համակարգի»,- ասաց քաղաքապետը։

Մինչ վճարման էլեկտրոնային համակարգին անցնելը բոլոր ավտոբուսներում ժամանակավորապես կտեղադրվեն մետաղադրամների հաշվիչներ, որոնք 100 դրամանոցներ կընդունեն։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է ձեռք բերել 405 հաշվիչ, ինչի համար 68 մլն դրամ կուղղվի «Ավտոբուս» ՓԲԸ-ին405 հաշվիչ գնելու և ավտոբուսներում տեղադրելու համար:

Ամենից շատ դիտված