ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին հիմնավորումներն ավելի պատշաճ ներկայացնել
copy image url

ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին հիմնավորումներն ավելի պատշաճ ներկայացնել

Ներքին 3 տարի առաջ - 11:27 26-10-2021

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, թե շատ կարևոր նախագծի մասին են այսօր խոսում:

«Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը կողմ կլինի այս մշակութային փոփոխությանը ու հնարավորությանն՝ ավելի շատ աշխատելու», - ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ հասկանալի է, որ կան ոլորտներ, որտեղ յոթ-ութ օր հանգիստը խնդիրներ է առաջացնում՝ բանկային ոլորտը, առողջապահական ոլորտը:

«Այս տեսանկյունից օրենքն, իսկապես, արդարացված է լինելու, բայց, այնուամենայնիվ, ես ինքս մի մտահոգություն ունեմ ու կուզեի այս մասին խոսեինք: Դա վերաբերում է հյուրանոցային բիզնեսին: Կարծում եմ՝ կգտնվի այնպիսի դրույթ, որը կհիմնավորի, որ այս օրերն աշխատանքային դարձնելը էական վատթարացում չի բերի տուրիստական գոտիների բիզնեսին, բայց ես առաջարկում եմ սրա մասին շատ խոսել ու հիմնավորումներն ավելի պատշաճ ներկայացնել, որպեսզի այս լավ օրենքը հասու լինի ՀՀ քաղաքացիներին», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի