Տևական դադարից հետո այսօր Ազգային ժողովում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները
copy image url

Տևական դադարից հետո այսօր Ազգային ժողովում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները

Ներքին 3 տարի առաջ - 23:35 21-10-2021

Տևական դադարից հետո այսօր Ազգային ժողովում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները: Վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ: Փաշինյանի հետ խորհրդարան են գնացել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: Քննարկման հիմնական և միակ թեման եղել են ՏԻՄ ընտրությունները:

Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել դժգոհությունը իրենց թեկնածուների պարտության հարցով, սակայն ինչպես մեր աղբյուրն ասաց՝ խոսել է չափավոր, մի հոգու վրա մեղքը չի բարդել թեև գտնվել են պատգամավորներ, որոնք հարցերով փորձել են «բոչկա» գլորել Գորիսի և Գյումրիի պատասխանատուներ Արմեն Խաչատրյանի և Արսեն Թորոսյանի վրա, ի դեպ վերջինս ներկա չի եղել նիստին, իսկ Արմեն Խաչատրյանն էլ ասել է, որ պատրաստ է վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում մանրակրկիտ ներկայացնել պարտության պատճառները:

Փաշինյանը հորդորել է ավելի շատ կենտրոնանալ առաջիկա ընտրությունների վրա, ասել է՝ ոչինչ չեն խնայելու, թեկնածուներն էլ ավելի բծախնդրորեն են ընտրելու, բայց պատգամավորներն իրենք էլ պետք է ակտիվ աշխատեն, կապի մեջ լինեն վարչության հետ, որտեղից կստանան հստակ հրահանգներ: Հատուկ ընդգծել է, որ ինքը չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին: