Օդի ջերմաստիճանը կտրուկ կիջնի. եղանակի տեսություն
copy image url

Օդի ջերմաստիճանը կտրուկ կիջնի. եղանակի տեսություն

Ներքին 3 տարի առաջ - 09:06 21-10-2021

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին -3․․.-4 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-23-ը գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +17-ից +19, երեկոյան՝ +14-ից +16 աստիճան։