«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան
copy image url

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան

Ներքին 3 տարի առաջ - 22:31 20-10-2021

Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով՝ «Ռոսատոմ»-ի ղեկավարի այցի օրակարգում ընդգրկված են գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի ժամկետի կրկնակի երկարաձգմանն ու նոր ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր: