Հայաստան կժամանեն լեհ հայտնի երաժիշտներ և կինոաստղ
copy image url

Հայաստան կժամանեն լեհ հայտնի երաժիշտներ և կինոաստղ

Ներքին 3 տարի առաջ - 21:14 20-10-2021

Հայաստանում լեհական Our Beat of Culture Foundation-ի և «Ոսկե ծիրանի» հետ համագործակցությամբ կանցկացվեն Լեհական մշակույթի օրեր: Մեկնարկը կտրվի հոկտեմբերի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտից:

Նախագծի շրջանակում նախատեսված են վարպետության դասեր, կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդես, գրքի շնորհանդես, դասական երաժշտության համերգ։

Our Beat of Culture Foundation նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը, որ արդեն երրորդ անգամ կազմակերպում է Հայաստանում Լեհական մշակույթի օրերը, լրագրողների հետ զրույցում նշել է,որ միջոցառումների շրջանակում Հայաստան կժամանի նաև «Մաթեմատիկոսի արկածները» ֆիլմի գլխավոր դերակատար, հայտնի լեհ դերասան Ֆիլիպ Թլոկինսկին, որը ֆիլմի ցուցադրությունից հետո կպատասխանի հանդիսատեսի հարցերին: Լեհական մշակույթի օրերը կեզրափակվեն Կոմիտասի թանգարան- ինստիտուտում՝ լեհ անվանի երաժիշտների մասնակցությամբ գալահամերգով:

Լուսանկարում՝ Ագնեշկա Լաբենցը