Պուտինը քննադատել է՝ իր օրինակից հետո պատվաստումից հրաժարված իր ծանոթներին
copy image url

Պուտինը քննադատել է՝ իր օրինակից հետո պատվաստումից հրաժարված իր ծանոթներին

Ավելին 3 տարի առաջ - 17:51 20-10-2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությանը, որի ընթացքում որոշվել է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր հայտարարել ամբողջ երկրում, անդրադարձել է պատվաստումների հարցին:

«Ավելի լավ է պատվաստվել, քան հիվանդանալ կորոնավիրուսով», - ասել է պետության ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Պուտինը քննադատել է իր ծանոթներին, որոնք դեռ չեն պատվաստվել, չնայած նրան, որ նա օրինակ է ծառայել:

«Ես նայում եմ հարազատներիս և ընկերներիս․ պատվաստման վերաբերյալ հարցերի տարօրինակ պատասխաններ: Նրանք խոստացան պատվաստվել ինձանից հետո, բայց նույնիսկ դրանից հետո չեն պատվաստվում», - ասաց Պուտինը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի