Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ
copy image url

Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ

Ներքին 3 տարի առաջ - 23:25 18-10-2021

Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչն այսօր մերժել է նրա պաշտպանների բողոքը։

Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը:

Խոսելով այսօրվա որոշումից՝ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը հայտնել է, որ հիմքերը ուսումնասիրելուց հետո այն կբողոքարկեն վերադաս ատյանում:

Արմեն Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ վաղը միջնորդելու են նախաքննական մարմնին՝ պարզելու համար, թե ինչու է անկատար թողնվել հրթիռների պիտանի լինել-չլինելու հարցը որոշելու նպատակով նշանակված փորձաքննությունը:

Գալստյանի պաշտպանն այսօր անդրադարձել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե այդ հրթիռները դեռ 2011-ին էին ներկրվել Հայաստան, սակայն նախարարությունը դրանք չէր գնել անսարքության պատճառով:

Ամենից շատ դիտված