Ռուսաստանից ՀՀ է հասել Արցախի համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
copy image url

Ռուսաստանից ՀՀ է հասել Արցախի համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Ներքին 3 տարի առաջ - 09:36 18-10-2021

Ռուսաստանի oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76ՄԴ ինքնաթիռով Երևան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` բարեգործական կազմակերպությունների հավաքած օգնությունն ուղարկվել է Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայանից։

«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա մարդասիրական օգնության տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն։ Խնդիրը կատարվել է հստակ և համակարգված», - ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը։

Հայաստան հասած խմբաքանակում նաև սարքավորումներ կան, որոնք նախատեսված են Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար։

Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։

«ՀՀ է բերվել սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, ծորակներ, Էլեկտրական վառարաններ։ Այդ ամենը հետագայում կտեղափոխվի մանկապարտեզներ, դպրոցներ, կփոխանցվի բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, տեղահանվածներին, նաև նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։

Ամենից շատ դիտված