Չինաստանում տղամարդը բենզին է լցրել և այրել իր նախկին կնոջը՝  ուղիղ եթերի ժամանակ
copy image url

Չինաստանում տղամարդը բենզին է լցրել և այրել իր նախկին կնոջը՝  ուղիղ եթերի ժամանակ

Արտաքին 3 տարի առաջ - 13:47 15-10-2021

Չինացի Թանգ Լուն դատապարտվել է մահապատժի՝ իր նախկին բլոգեր կնոջ ուղիղ եթերում գտնվելու ժամանակ նրա վրա բենզին լցնելու և այրելու համար, հաղորդում է Daily Mail-ը:

Զոհը Չինաստանում հայտնի տեսաբլոգեր էր, որը Չինաստանի գյուղական կյանքը ներկայացնող հոլովակներ էր նկարահանում և հանրաճանաչ երգեր կատարում: Նա նախկինում ամուսնացած է եղել մարդասպանի հետ, բայց ողբերգական իրադարձությունների պահին նրանք ամուսնալուծված են եղել Թանգ Լուի հուզական և ֆիզիկական բռնության հակվածության պատճառով:

Ոստիկանության տվյալներով, այրվածքներից տուժել է աղջկա մարմնի 90%-ը, և նա երկու շաբաթ անց մահացել է հիվանդանոցում:

Դատարանը եզրակացրել է, որ «հանցագործությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ և ունի լուրջ սոցիալական հետևանքներ», որի համար Թանգ Լուն դատապարտվել է մահապատժի: