Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին
copy image url

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին

Ներքին 3 տարի առաջ - 14:08 12-10-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին:

Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Իսպանիայի հետ վստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

«Լիահույս եմ, որ հաստատված կառուցողական երկխոսությունն առավել կընդլայնվի, և Իսպանիան կշարունակի գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: