Շվեդիայի Պետական բանկի մրցանակը՝ նվիրված Ալֆրեդ Նոբելի հիշատակին, շնորհվել է կանադա-ամերիկացի տնտեսագետ Դևիդ Քարդին, ամերիկացի հետազոտողներ Ջոշուա Էնգրիստին և Գվիդո Իմբենսին:
Ինչպես հաղորդում է Շվեդիայի Թագավորական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն, Քարդին մրցանակը շնորհվելու է «աշխատանքի տնտեսագիտության մեջ ունեցած էմպիրիկ ներդրման համար»: Էնգրիստը և Իմբերսը ստանալու են մրցանակի երկրորդ մասը՝ «պատճառահետևանքային կապերի ուսումնասիրության ոլորտում մեթոդաբանական ներդրման համար»:
Այս տարվա մրցանակի դափնեկիրները աշխատաշուկայի վերաբերյալ նոր հայացքներ են ներկայացրել, թե փորձարարական մեթոդով ինչ ենթադրություններ կարելի է անել տնտեսական գործընթացների պատճառների մասին: