Մոսկվայում հայերը հարսանիքի ժամանակ կրակոցներ են արձակել
copy image url

Մոսկվայում հայերը հարսանիքի ժամանակ կրակոցներ են արձակել

Մամուլ 3 տարի առաջ - 15:52 11-10-2021

Երեկ երեկոյան հարսանեկան ավտոշարասյունից, որը բաղկացած է եղել վեց մեքենայից, Դմիտրովյան մայրուղում հարսանեկան կրակոցներ են արձակել։ Այս մասին հայտնում է «Москва с огоньком» պարբերականը։ Անցորդները վախեցել են եւ սկսել զանգահարել ոստիկանություն։

Արդյունքում օդ կրակելու սիրահարներին ձերբակալել են եւ պարզվել է, որ բոլորը եղել են հայեր՝ ծնունդով Հայաստանից։ Նրանք ավանդական հարսանեկան արարողությունը ստիպված են եղել ընդհատել եւ գնալ ոստիկանություն՝ «խուլիգանության» համար արձանագրությունների կազմման համար։

Ամենից շատ դիտված