Ցանկալի է, որ կինը կորոնավիրուսով հիվանդանալուց հետո հղիանա ոչ շուտ, քան ապաքինվելուց երկու ամիս անց: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ Լեյլա Ադամյանը:
Բժշկի խոսքով, կորոնավիրուսով հիվանդանալուց հետո պետք է սպասել առնվազն երկու ամիս, և միայն դրանից հետո հղիանալ: Հիվանդությունից հետո պետք է կորոնավիրուսի առնվազն 2 բացասական թեստ հանձնել՝ երկու շաբաթ ընդմիջումով, ինչպես նաև հետազոտվել բժշկի կողմից:
COVID-19-ով հիվանդանալուց հետո հղիանալ պատրաստվող կինը պետք է այցելի գինեկոլոգի, արյան անալիզներ հանձնի և ստուգի հորմոնների մակարդակը և միայն դրանից հետո մտացծի հղիության մասին: Բայց ամենակարևոր պայմանը, կարծում է Ադամյանը, այն է, որ կինը պետք է լիովին ապաքինվի հիվանդությունից: