ՌԴ Պենզայի շրջանի վարակիչ հիվանդությունների գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ Ջամիլա Կուրմաևան խոսել է այն դեպքերի մասին, երբ պատվաստումներից հետո մարդու օրգանիզմում COVID-19-ի նկատմամբ իմունիտետ չի ձևավորվում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը:
Ընդ որում, ըստ նրա, նույնիսկ կորոնավիրուսով վարակվելու դեպքում, այդ անձինք վարակը տանում են մեղմ կամ միջին ձևով:
Պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի արձագանքի բացակայության պատճառներից նա նշել է ծանր քրոնիկ հիվանդությունները և իմունիտետը ճնշող դեղամիջոցների օգտագործումը: