ԱՄՆ -ում երկու ընկերներ հին բանկոմատ են գնել՝ ստուգելու համար, թե արդյոք դրա մեջ չի՞ մնացել կանխիկ գումար, գրում է LADBible- ը:
Նրանք պատմել են, որ բանկոմատը գնել են «ձեռքի վրայից»: Նրանք շահագործումից հանված սարքի համար վճարել են 300 դոլար: Երբ այն արդեն հայտնվել է տղաների ձեռքում, նրանք սկսել են ապամոնտաժման գործընթացը:
Պարզվել է, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Բանկոմատը բացելու համար նրանք պետք է քրտնաջան աշխատեին, քանի որ նախկին սեփականատերը կորցրել էր կողպեքի բանալիները:
Այնուամենայնիվ պարզվեց, որ ներսում իսկապես թղթադրամներ կային: Գումարը հաշվելուց հետո ընկերները TikTok- ում հայտնել են, որ բանկոմատում 2000 դոլար են գտել:
Ընկերները չեն նշել, թե ինչպես են ծախսելու իրենց գտած գումարը, և թե արդյոք հայտնե՞լ են բանկոմատի նախկին սեփականատիրոջը գտնված գումարի մասին: