ԱՄՆ Դենվեր քաղաքից ոչ հեռու վայրէջք կատարելու ժամանակ բախվել են երկու փոքր ինքնաթիռ: Այս մասին հայտնում է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) Twitter-ի իր էջում:
Խոսքը Metroliner և Cirrus ինքնաթիռների մասին է: Միջադեպի արդյունքում ինքնաթիռում գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել:
Ներկայումս NTSB-ն հետաքննություն է սկսել միջադեպի հետ կապված:
Տեղի հակահրդեհային ծառայության տվյալներով՝ ինքնաթիռներից մեկը բախումից հետո կոշտ վայրէջք է կատարել, մյուսը բարեհաջող վայրէջք է կատարել Դենվերի Centennial օդանավակայանում:
Fairchild Swearingen Metroliner-ն արագընթաց ինքնաթիռ է, որը նախատեսված է տեղական ավիաընկերությունների համար և կարող է տեղափոխել 19 ուղևոր: Cirrus SR22-ը մեկ շարժիչով մխոցային ինքնաթիռ է՝ անձնական օգտագործման համար, չորս կամ հինգ նստատեղով: