ՀՀ փոխվարչապետ Լին Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
copy image url

ՀՀ փոխվարչապետ Լին Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

Ներքին 3 տարի առաջ - 21:21 28-09-2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Փոխվարչապետը գնահատելի է համարել նախորդ շրջանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջ մղման կարևորությունը՝ ընդգծելով տարբեր ուղղություններում ԱՄՆ-ի ներգրավվածության օգտակարությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ, մասնավորապես՝ կանաչ էներգիայի արտադրության ոլորտներում: Փոխվարչապետը շեշտել է, որ նշյալ ոլորտների զարգացման գործում գնահատելի են ԱՄՆ-ի ներդրած ջանքերը և հույս հայտնել, որ աջակցությունը կլինի շարունակական:

«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն արտահայտելով, որ նոր կարգավիճակում արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է և ընդլայնվելու:

Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները, պարեկային ծառայության ստեղծումը, արդարադատական համակարգի և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Փոխվարչապետը ներկայացրել է նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած իր այցելության արդյունքները՝ ՔԿՀ-ների ենթակառուցվածքների և դատապարտյալների պահման պայմանների բարելավման հարցը համարելով օրակարգային»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների հաղթահարման հարցերին: Նկատի ունենալով վերջինիս ազդեցությունը ինչպես մարդկային կյանքերի և հանրային առողջության, այնպես էլ պետությունների տնտեսությունների վրա, շեշտվել է պատվաստանյութերի հասանելիության և պատվաստումների կարևորությունը՝ սահմանների բացման և ճանապարհորդությունների հարցում առկա սահմանափակումների մեղմացման համատեքստում: Ընդգծվել է, որ այս ուղղությամբ համատեղ և հետևողական ջանքերը միայն դրական արդյունքներ են տալու:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, ինչի կապակցությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԾ-ի շրջանակներում տրամադրված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ օժանդակությունը նոր տեսք կստանա, քանի որ նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Զրույցի ժամանակ քննարկվել են Հայաստանում միջազգային ներդրումների համար առողջ միջավայրի ապահովման, հակակոռուպցիոն ռեֆորմների, արդար տնտեսական և մրցակցային դաշտի ապահովման միջոցները: Անդրադարձ է կատարվել հանքաարդյունաբերության խնդիրներին՝ կարևորելով բնապահպանական ռիսկերի կառավարման, շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումների երաշխավորման հարցերը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը խոսել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ ներկայումս կատարվող քայլերի մասին: Ըստ նրա՝ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը 17 կմ հատվածի վրա: Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է Տաթև-Աղվանի հատվածում 18 կմ նոր ճանապարհի կառուցման մասին՝ անդրադառնալով 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցմանը, որոնք նախատեսվում են վերջնական ավարտին հասցվել 2020թ. գարնանը: Փոխվարչապետը հայտնել է, որ արդեն մեկնարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ աշխատանքները:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի