Սննդաբան և անձնական մարզիչ Ռաքել Կապելը խոսել է այն մասին որ նիհարել ցանկացող մարդիկ խանութներում հաճախ գնում են «ֆիթնես» և «էկո» մակնշմամբ ապրանքներ, սակայն նման ապրանքները չեն օգնում նիհարել:
Սննդաբանը նշել է, որ վերամշակված սնունդը լավ տարբերակ չէ: Նրանք չեն ապահովում հագեցածություն, այլ ստեղծված են ախորժակը խթանելու համար:
Կապելը պատմել է, որ քաշը կորցնելու համար հարկավոր է ուտել սպիտակուցներով հարուստ սնունդ: Պետք չէ հրաժարվել բարդ ածխաջրերով սննդից: Դրանք առկա են կարտոֆիլի, հացահատիկի և հատիկաընդեղենի մեջ:
Սննդաբանը հիշեցրել է նաև սննդակարգում բարձրորակ ճարպերի անհրաժեշտության մասին, որոնցով հարուստ են ավոկադոն, նուշը, պնդուկը, ընկույզը և ձիթապտղի յուղը: