Էրեբունիում ՔՏՀԱ տեսչական մարմինը տրանսպորտում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք
copy image url

Էրեբունիում ՔՏՀԱ տեսչական մարմինը տրանսպորտում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք

Ներքին 3 տարի առաջ - 17:35 28-09-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 28-ին համատեղ մշտադիտարկել են էրեբունի վարչական շրջանի հանրային տրնասպորտը։

Ուսումնասիրվել է ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Բացի դրանից՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 2 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Արդյունքում՝ տրանպորտային միջոցները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։

Ամենից շատ դիտված