Բրիտանացի երգչուհի և «Murder On The Dance Floor» հիթի հեղինակ Սոֆի Էլիս-Բեկսթորն իր հուշերում պատմել է, որ 17 տարեկանում բռնության զոհ է դարձել: Այս մասին հայտնում է BBC News- ը:
Կատարողի խոսքով՝ նա բռնաբարության զոհ է դարձել Ջիմ անունով 29-ամյա երաժշտի կողմից: Երգչուհին նրա հետ ծանոթացել է ակումբում, այնուհետև հյուր է եկել նրա տուն՝ գրքեր նայելու: Այնտեղ տղան ստիպել է նրան սեռական հարաբերություն ունենալ:
«Ես ինձ տեսնում եմ կողքից. ես նրան ասում եմ «ոչ» և «ես չեմ ուզում», բայց նա ինձ չէր լսում: Այնքան ամոթ էր»,-հիշում է Էլիս-Բեկսթորը:
42-ամյա երգչուհին խոստովանել է, որ որոշել է անկեղծ զրուցել այս մասին այսքան տարի անց, քանի որ չէր կարողանում հասկանալ՝ արդյոք նման դրվագը բռնաբարությո՞ւն է համարվում: Այդ ժամանակ նա համակրում էր երիտասարդին: Ի վերջո, նա եկել է այն եզրակացության, որ իրենց միջև եղած սեռական հարաբերությունը փոխադարձ համաձայնությամբ չի եղել: