«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մանկավարժները կստանան դրամական պարգևներ՝ յուրաքանչյուրը 500.000 դրամ
copy image url

«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մանկավարժները կստանան դրամական պարգևներ՝ յուրաքանչյուրը 500.000 դրամ

Ներքին 3 տարի առաջ - 23:11 24-09-2021

Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում» միջոցառման իրականացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականի միջոցառման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Նախատեսվում է պարգևատրել շուրջ 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը)։

2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է 58 մանկավարժ ՝դյուրակիր համակարգիչներով։ Մանկավարժներին դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին՝ սեփական աշխատանքի արդյունքում ձեռքբերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ։