Տղամարդու մորուքն ավելի կեղտոտ է, քան շան բուրդը, նման եզրակացության են եկել շվեյցարական Hirslanden կլինիկայի հետազոտողները, հայտնում է The Sun- ը: Ընդգծվում է, որ մորուքի յուրաքանչյուր նմուշում բակտերիաներ են հայտնաբերվել, որոնց կեսը վտանգավոր է մարդու առողջության համար:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նմուշառման ենթարկված մորուք ունեցող բոլոր տղամարդիկ ունեցել են մանրէների բարձր մակարդակ, մինչդեռ 30 շներից միայն 23 -ի մոտ է նման ցուցանիշ եղել: Մնացած 7 փորձարկվող շների բակտերիալ աղտոտվածությունը միջին մակարդակի է եղել:
Յոթ տղամարդու մորուքում նաև միջատներ են հայտնաբերվել։