-

ԶՈՒ չենթարկվող չէ, նրանց լավ հրաման տվող է պետք

Խոսք 3 տարի առաջ - 15:10 22-09-2021

ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ Oragir.news-ը զրուցել է բանակաշինության, բանակի վերափոխման ծրագրի, տարածքային ամբողջականության պահպանման և ներկայիս իշխանության վարած քաղաքականության մասին։

-Պարո՛ն Զաքարյան, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, բավականին շատ քննարկվեց բանակի վերափոխման, վերակառուցման մասին և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության ներկայացրեց մի ծրագիր, որտեղ մի շարք՝ այսպես ասած տարօրինակ դրույթներ կան կապված սահմանապահ զորքերի, զինվորի՝ մշտական տեղակայման վայրում լինելու և այլնի մասին։ Ի՞նչ եք կարծում այդ ամենի վերաբերյալ։

-Մարտական հերթապահությունը, որպես այդպիսին, ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում կարող է չլինել և սահմանային հենակետերի միջոցով են փորձելու իրականացնել որոշ գործառույթներ։ Բանակի վերակազմավորման հիմքում այդ խնդիրը դրվել է զինված ուժերի հիմնական ստորաբաժանումների, երկրի պաշտպանության և դրանից բխող գործողությունների առջև, և նրանք պետք է կարողանան իրականացնել՝ շարունակելով բարձրացնել մարտական պատրաստականության խնդիրները, իսկ սահմանապահ ծառայությունը իր գործառույթը իրականացնելու է ՝ սահմանների անանցանելիությունը, խոցելիությունը և պաշտպանվածութունն ապահովելու համար։ Սահմանների պաշտպանությունը չի ենթադրում միայն ռազմական միջամտություն, ներթափանցումներից պաշտպանություն, և ենթադրվում է, որ հետագայում արդեն դիվերսիոն գործառույթներ, ապօրինի հատումներ , մաքսանենգ անցումներ, այսինքն այդ խնդիրները կարող են սպառնալ։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք դեռ չենք հասել այն փուլին, մի իրավիճակի, որ մեր բոլոր հարևանների հետ ունենք նորմալ հարաբերություններ և պետք է իրականացնենք ընդամենը սահմանի պաշտպանություն։ Մենք վստահ չենք մեր պետության սպառնալիքները անվտանգության տեսանկյունից և տարածքների պաշտպանության տեսանկյունից ինչ վիճակում կլինեն։ Ընդհակառակը, սպառնալիքներն ավելի են մեծացել, քան երեք կամ չորս տարի առաջ էր, և այդ պարագայում ես կարծում եմ, որ այդ ծրագիրը իրատեսական չէ։ Այո, նորմալ իրավիճակում տրամաբանական է , որ զինված ուժերը սահմանապահ ծառայությունը տարբեր գործառույթներ իրականացնեն, բայց մեր երկրում դա իրականացնելը շատ հեռու է և այն պոպուլիստական հայտարարությունները, որ անում են, իբր ժամկետային ծառայության ժամանակահատվածը կրճատում ենք՝ դա հերթական խաբեությունն է ,որն այսօր շարունակում են իրականացնել այս կապիտույլանտ իշխանության ներկայացուցիչները։ Նրանք հաշվի չեն առնում, որ շատ բարդ իրավիճակի կարող է բերել տարածաշրջանին այս ծրագիրը, որը փաստում է այն մասին, որ ապագայի պլաններ նրանց հետ չարժի ունենալ։

-Ի՞նչ կասեք ՊՆ -ի վերջին հայտարարության մասին, որով նա սպառնում էր Ադրբեջանի Հանրապետությանը, որ Հայաստանի սահմանը ադրբեջանական զինվորների փակելու դեպքում կոչնչացվեն այդ զինվորները և այլն, ընդ որում հստակ հանձնարարական տրվեց հրամանատարներին, թե ովքեր թերանան այդ հարցում՝ կենթարկվեն պատասխանատվության։Իհարկե հետո ոչինչ չարվեց, չէ՞։

-Այն, որ կա պոպուլիզմ, դա հասկանալի է, իսկապես մեծ մասնաբաժին կա։ Վերջին երեք ՊՆ-ի հայտարարությունները, ըստ էության, դատարկաբանություններ են, ունենք նախարար, որ ասում էր նոր պատերազմ նոր տարածքներ, ցավոք դա ճիշտ դուրս եկավ Ադրբեջանի համար, ոչ թե ՀՀ –ի , ունենք նախարար, որը փորձում էր Արցախի ՊԲ սահմանների անձեռնմխելիության հարցերը լուծել և արդյունքում այսօր ՀՀ ինքնիշխան տարածքի մի որոշ հատվածն արդեն երկար ժամանակ է գտնվում է օկուպացիայի տակ, հիմա էլ նոր Պն , ով հայտարարություններ է անում, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Երբ հայտարարություններ է անում և դա կյանքի չի կոչվում, դա նշանակում է , որ կամ ԶՈՒ-ն նրան չի ենթարկվում, կամ նա ՊՆ չէ։ Հիմա եկեք հասկանանք, թե իրականությունը որն է : Ես չեմ կարծում, որ ԶՈՒ չենթարկվող չէ, նրանց հրաման տվող է պետք , իսկ այդ հրամանները փաստացի չեն տրվում , իսկ Փաշինյանը մի քանի անգամ բաց տեքստով հայտարարել է , որ ինչ, Սև լճի երեսուն տոկոսի համար գնանք պատերազմ՞ սկսենք, ձնոտ բարձունքները կամ դժգույն քաղաքները մեր ինչի՞ն է պետք։ Այսինքն այս մարդիկ ակնհայտ ամբողջ աշխարհի համար ասոցացվում են հայրենիք հանձնողի և տարածքի կենսական նշանակությունը չկարևորող մարդկանց հետ։ Եթե Պն –ն հայտարարություն է անում և տեր չի կանգնում իր հայտարարությանը, ապա Ադրբեջանն ինչու՞ պետք է լուրջ վերաբերի այդ ամենին։ Ալիևյան ոճաբանությունն էլ հասել է հստակ ծաղրանքի։ -Գերեվարված տղաների վերադարձի և զոհվածների աճյունների հետ կապված դուք ի՞նչ կասեք։ Խնդրեմ Ձեր դիտարկումը։ -Զոհված տղաների աճյունների հայտնաբերուման ուղղությամբ բացի խոսքերից ու հայտարարություններից ոչինչ չեն արվում։ Թեման էլ ակտիվանում է այն ժամանակ, երբ զոհվածների հարազատներն են խմբերով հարց բարձրացնում և հրապարակային ակցիաներ իրականացնում , իսկ ինչ վերաբերում է Արցախի իշխանություններին, ապա բնականաբար ըստ պայմանավորվածության որոնողական աշխատանքները բավականին երկար ժամանակ շարունակվում են, ու ցավոք գնալով ավելի ու ավելի հազվադեպ են դառնում հայտնաբերումները աճյունների մնացորդների և իշխանության կողմից այդ թեման աստիճանաբար մոռացության է տրվում։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից ցինիզմի հասնող հայտարարություններ՝ ճանապարհները փակելու տեսքով։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ վերջին երեք տարիների ընթացքում մենք չենք տեսել ՀՀ կենսական շահերի հետևողական կամ աննահանջ պաշտպանություն քաղաքական և դիվանագիտական առումներով։

-Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծման կհասնենք, ի վերջո թշնամին ամեն օր մեր ճամապարհին է :

- Իլհամ Ալիևի աչքը լույս, որովհետև ունի Նիկոլ Փաշինյանի պես գործընկեր, ու քանի դեռ նա իշխանության ղեկին է այսպես ասած , Ալիևը որևէ խնդիր Հարավային Կովկասում չի ունենալու։ Սյունիքը միջանցք դարձնելու, Սյունիքի ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ օգտագործման տակ դնելու քաղաքականություն է վարում այս մարդը։ Նա նույնիսկ չի հարգում իր ստորագրած կապիտուլացիան, որտեղ հստակ նշվում է, որ հինգ կիլոմետրանոց միջանցքը Ադրբեջանի տարածքինը չէ, ոչ մեկ չի ճանաչել Քաշաթաղի ճանապարհը որպես Ադրբեջանի տարածք։ Ու շատ հնարավոր է , որ հետագայում Ադրբեջանը դա էլ փակի...Հարցը միայն ճանապարհը չի, մենք դրա վրա կենտրորանում ենք այսօրվա խնդիրներից ելնելով , ճանապարհ դա նշանակում է հնարավորություն՝ ՀՀ շրջանները նորից դարձնել կամ չդարձնել ադրբեջանական կամ թուրքական ։ Իսկ եթե ճանապարհները նորից բացեն և հայկական գյուղերը լցված լինեն ադրնեջանաթուրքական բնակիչներով, ապա մի երկու տասնամյակ էլ այսպես կապրենք, որից հետո պարզապես ՀՀ-ն՝ որպես ինքնիշխան պետություն՝ այլևս չի լինի: