«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են
copy image url

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են

Ներքին 3 տարի առաջ - 23:28 20-09-2021

Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Սակայն, կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Ամենից շատ դիտված