-

Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Ներքին 3 տարի առաջ - 16:03 20-09-2021

Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցները անվտանգ երթևեկեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Դրանից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ։ Ինչպես գիտեք, Գորիս Կապան ճանապարհին Ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից: Իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանատունը ջանքեր է գործադրում որքան շուտ այս հարցը լուծել, և Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կիրականացնեն»,- նշեց դեսպանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում