Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը պաշտոնական այցով մեկնել է Քաբուլ, հաղորդում է աֆղանական TOLOnews հեռուստաալիքը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Գեբրեյեսուսը մտադիր է բանակցություններ վարել «Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչների հետ: Ահաբեկիչների հետ հանդիպման հիմնական թեման կլինի Համաշխարհային բանկի կողմից Աֆղանստանի առողջապահության ոլորտին ցուցաբերվող աջակցության դադարեցումը և դրա վերականգնման հնարավորությունը:
Ավելի վաղ, թալիբները հայտարարել էին, որ երկրում իշխանությունը զավթելուց հետո իրենք լիովին լուծել են կորոնավիրուսի խնդիրը: Մասնավորապես, հիվանդանոցներում այլևս ոչ մի կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա: