Պենտագոնը սկսում է լրացուցիչ ուժեր ուղարկել Քաբուլ
copy image url

Պենտագոնը սկսում է լրացուցիչ ուժեր ուղարկել Քաբուլ

Արտաքին 3 տարի առաջ - 10:49 14-08-2021

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սկսվել է լրացուցիչ զորքերի տեղափոխումն Աֆղանստանի մայրաքաղաք՝ ամերիկացի դիվանագետների տարհանումն իրականացնելու համար: Մինչև հանգստյան օրերի ավարտը զորքերի մեծ մասի տեղափոխումը կավարտվի:

Նրա խոսքով, ծովային հետևակի կորպուսի հետևակային գումարտակներից մեկի որոշ տարրեր արդեն գտնվում են Քաբուլում: Ընդհանուր առմամբ Քաբուլ է ժամանելու 3000 զինծառայող: Բացի դրանից՝ Աֆղանստանի մայրաքաղաք է մեկնելու ԱՄՆ բանակի (ցամաքային զորքեր) 82-րդ օդադեսանտային դիվիզիայի բրիգադային խումբը: Ավելի վաղ նախատեսվում էր այն ուղարկել Քուվեյթ:

Նա նշել է, որ ԱՄՆ-ում տեղյակ են, որ օդային հարվածները կարող են ամբողջությամբ փոխել իրավիճակը տեղում: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը վստահ է, որ աֆղանական բանակը դեռ կարող է փոխել իրավիճակը: Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն կփոփոխի Աֆղանստանից զորքերի դուրսբերման իր ծրագրերը՝ ելնելով իրավիճակից:

Նա նաև ասել է, որ այս պահին Քաբուլը գրավելու անմիջական սպառնալիք չկա, սակայն գրոհայինները փորձում են մեկուսացնել այն, ինչպես դա արել են նահանգների մայրաքաղաքների դեպքում՝ երբեմն ստիպելով նրանց հանձնվել առանց արյունահեղության:

Ամենից շատ դիտված