Hraparak.am-ը տեղեկություն է տարածել, որ ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում, այսօր Գորիս-Որոտան հատվածում Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված երկու երիտասարդներին մինչև օրվա վերջ վերադարձնելու են Հայաստան:
Երիտասարդները Քասախ համայնքից են, վերջերս էին զորացրվել բանակից, հորեղբոր թոռներ են, մեկնել էին Սյունիք՝ տեսակցելու ծառայակից ընկերներին: Վերջին պահին հեռախոսազրույց են ունեցել ծնողներից մեկի հետ՝ ասելով, որ սրանք մեզ կսնգնեցրին, որից հետո կապն ընդհատվել է: