«Թալիբան» շարժումը վերացրել է Աֆղանստանում կանանց հարցերով նախարարությունը: Գերատեսչությունը երկրում ստեղծվել էր 2001 թվականին և զբաղվում էր կանանց հավասար իրավունքների ապահովմամբ, մասնավորապես՝ առողջապահական ծառայությունների, կրթության մատչելիության և կառավարության մեջ ներկայացվածության հարցերով:
Սեպտեմբերի 17-ին նախարարությունը դադարեցրել է իր գոյությունը, հաղորդում է Afghanistan International հեռուստաալիքը: Դրա փոխարեն Աֆղանստանում գործելու է «բարքերի ոստիկանություն», որը հետևելու է իսլամի օրենքների պահպանմանը:
Ուրբաթ առավոտյան գրոհայինները շենքից հանել են ցուցանակը և կախել նորը. «Բարիքի հրաման և դատապարտելիի արգելում»: Նմանատիպ մարմին գոյություն ուներ երկրում 1996-2001թթ. թալիբների իշխանության օրոք: