Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան դրությամբ երկրում COVID-19-ից մահացել է 666.525 մարդ:
Իր հերթին CNN-ը հաղորդել է, որ 2021 թվականի ապրիլի պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում ապրում էր 331.4 միլիոն մարդ: Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների գրեթե յուրաքանչյուր 500-րդ բնակիչը մահացել է կորոնավիրուսի հետևանքներից:
Իսկ The Washington Post թերթն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներում մահացածների ընդհանուր թվի 25%-ը բաժին է ընկնում 85 տարեկանից բարձր մարդկանց, հայտնում է Life- ը: