ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ գազի գնի հետ կապված մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա:
«Ըստ էության բանակցությունները Գազպրոմ խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում: Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին, փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման՝ չնայած, որ Գազպրոմ խմբի կողմից կա պնդում, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը, որը պայմանավորված է եղել համաձայնագրով, իրենց չի բավարարում: Բայց դա աշխատանքային պրոցես է»,-պատասխանեց Գրիգորյանը «Հայաստան» դաշինքից Արմեն Գևորգյանի հարցին ու հավելեց, որ հենց հիմա ընթանում է բանակցությունների գործընթաց: