Գերիների հարցում ՀՀ-ն կենտրոնացած է եղել ոչ թե գերներին վերադարձնելու, այլ նրանց հարազատների ցասումը զսպելու վրա. Ռուբեն Մելիքյան
copy image url

Գերիների հարցում ՀՀ-ն կենտրոնացած է եղել ոչ թե գերներին վերադարձնելու, այլ նրանց հարազատների ցասումը զսպելու վրա. Ռուբեն Մելիքյան

Ներքին 3 տարի առաջ - 17:35 15-09-2021

Մեզ հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, որ գերիների մասին պատմություններն «հնարած տեսարաններ» են:

«Իհարկե, հետո եղավ պարզաբանում, թե «հուզված էի», «դա նկատի չունեի, ուրիշ բան նկատի ունեի», բայց կարծում եմ, որ հեղինակային առումով մեր գործն ավելի կդժվարանա, քանի որ նման ձևակերպումները պարզապես անընդունելի են՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նա նաև փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, գերիների հարցում իրեն մեղմ ասած չի դրսևորել որպես նախանձախնդիր կողմ և ձախողել է բազմաթիվ հնարավորություններ:

«Իմ կարծիքով գերիների հարցում ՀՀ-ն կենտրոնացած է եղել ոչ թե գերներին վերադարձնելու, այլ նրանց հարազատների ցասումը զսպելու վրա»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի