Բրիտանացին խոսել է COVID-19-ից հետո ծխախոտի հոտի զգացման մասին
copy image url

Բրիտանացին խոսել է COVID-19-ից հետո ծխախոտի հոտի զգացման մասին

Ավելին 3 տարի առաջ - 12:37 15-09-2021

Մեծ Բրիտանիայի մի բնակիչ, որը ծխել է 16 տարի, իսկ հետո ազատվել կախվածությունից, խոսել է կորոնավիրուսով վարակվելուց հետո ծխախոտի հոտի վերադառնալու մասին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Տղամարդը երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, սակայն դա նրան չի օգնել, ի վերջո վարակվել է: Ճիշտ է, բրիտանացին թեթև է տարել հիվանդությունը, նրա ախտանիշներն են եղել հազն ու հոտառության կորուստը: Հետո տղամարդու հոտառությունը վերականգնվել է, բայց նա ասել է, որ յուրաքանչյուր կես ժամը մեկ ծխախոտի հոտ է զգում:

Բրիտանացին նշել է, որ 16 տարի ծխելուց հետո հրաժարվել է վատ սովորությունից և տասը տարի չի ծխել: Կորոնավիրուսով վարակվելուց հետո նա կրկին զգում է ծխախոտի կամ մոխրամանի հոտը:

Ամենից շատ դիտված