ՀՊՏՀ-ն՝ տարօրինակ հոտի ահազանգի վերաբերյալ
copy image url

ՀՊՏՀ-ն՝ տարօրինակ հոտի ահազանգի վերաբերյալ

Ներքին 2 տարի առաջ - 13:49 22-11-2022

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, այսօր տարօրինակ հոտ է զգացվել։

Տնտեսագիտական համալսարանից հայտնում են, որ այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։

«Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։ Տուժածներ չկան»,- ասված է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տարհանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։

ԱԻՆ-ը տեղում իրականացրել է օդի նմուշառում. չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում։

Ամենից շատ դիտված